ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ

ՀՀ քաղաքացիները ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ
22.02.2013 | 16:52

Այսօր Հայաստանի քաղաքացիներն ակցիա են անցկացնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գրասենյակի մոտ: Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին դիտորդներին նվիրել սկավառակներ` տեսանյութերով ու հոդվածներով, որոնք փաստում են փետրվարի 18-ի ընտրության կեղծված լինելը:

Ոստիկանները սակայն թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ շենքին, և, բռնի ուժ կիրառելով ու հրելով, նրանց իջեցրել են ավելի ներքև`Չեխովի դպրոցի մոտ: Ոստիկանության գնդապետ, ակցիաների «մասնագետ» Կարեն Մովսիսյանը հայտարարել է, որ քաղաքացիները խարխլում են պետության հիքմերը:
Մինչ գրասենյակ հասնելը ոստիկաններն արդեն փորձել են կանխել նրանց առաջընթացը` ուժ կիրառելով: Ներկա պահին նրանք փակել են դեպի գրասենյակ տանող փողոցը, և ակցիայի մասնակիցները կանգնած են Սիրիայի դեսպանատան մոտակայքում:
Թեև ԵԱՀԿ գրասենյակի աշխատակիցները ոստիկանների միջոցով հաղորդել են, որ կարող են ընդունել ակցիայի երկու մասնակցի, սակայն ակտիվիստները չեն ընդունում ԵԱՀԿ գրասենյակի առաջարկը, քանի որ բոլորն էլ ասելու բան ունեն, ավելին, նրանք բողոքում են, որ ոստիկանությունը խախտում է իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները դրական գնահատական են տվել ընտրությանը, ինչն էլ առաջ է բերել ակտիվիստների զայրույթը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ